00:00:00

Ինչպե՞ս են սպասում կորոնավիրուսի համավարակի ավարտին Անտարկտիդայում

03:59, 09 մայիս 2020 Աշխարհ

Մինչ աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ, մի մայրցամաքի  հաջողվել է ամբողջությամբ խուսափել վարակից: Անտարկտիկան` Երկիր մոլորակի ամենացուրտ տեղը, ներկայումս համարվում է «աշխարհի ամենաապահով վայրը», որտեղ առհասարակ հաստատված դեպքեր չկան, հայտնում է CNN- ը: Չնայած այստեղ պաշտոնապես բնիկ բնակչություն գոյություն չունի, բացառությամբ բազմաթիվ պինգվինների, ծովառյուծների եւ ջրխոթանների, սակայն մոտ 80 մարդ է ներկայումս ապրում այստեղ տեղակայված մոտ 80 բազայում, հիմնականում` գիտնականներ եւ հետազոտողներ: Անվերս կղզու վրա գտնվող Փալմերի կայանի վարչական համակարգող Քերի Նելսոնը նրանցից մեկն է: «Ես իսկապես չեմ կարծում, որ հիմա կա մի մարդ, ով ուրախ չէ այստեղ լինել, անվտանգ վիճակում»,- ասել է նա: «Որոշ մարդիկ պատրաստ են տուն վերադառնալ, օգնել մարդկանց, ում սիրում են եւ օգտակար լինել այս ժամանակահատվածում: Բայց մենք բոլորս շատ երախտապարտ ենք, որ ապրում ենք այնպիսի վայրում, որտեղ այս հիվանդությունը (եւ դրա բոլոր հետեւանքներն առողջության եւ ապրելակերպի համար) բացակայում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր