00:00:00

«Մենք մեկ ամիս անց կմոռանանք կորոնավիրուսի մասին». Լուկաշենկո

02:53, 09 մայիս 2020 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկի պայքարը կորոնավիրուսի վարակի դեմ թույլ կտա մեկ ամսից մոռանալ հիվանդության մասին, գրում է lenta.ru-ն։ «Մենք ընտրել ենք մեր ճանապարհը։ Մենք արտակարգ դրություն չենք մտցրել։ Եթե շարունակենք գնալ նույն ճանապարհով, մենք, անշուշտ, մեկ ամիս անց կմոռանանք կորոնավիրուսի մասին։ Ուստի հոգ տարեք ինքներդ ձեր, ձեր հարազատների և սիրելիների մասին»,- ասել է Լուկաշենկոն։ «Ավելի ու ավելի շատ մարդիկ, չնայած այս վիրուսին, վերադառնում են բնականոն կյանքին»,-հավելել է նա։ Ավելի վաղ Լուկաշենկոն բելառուսներին խորհուրդ էր տվել կորոնավիրուսի դեմ պայքարել օղու,  յուղային սննդի և հոկեյ խաղալու միջոցով: Վերջին տվյալներով՝ Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսի 21 101 դեպք, որոնցից 121-ը՝ մահվան ելքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր