00:00:00

Իրանի Իսլամական Հանրապետությանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կա 2 զոհ և 23 վիրավոր

20:11, 08 մայիս 2020 Աշխարհ

Մայիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 00:18-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 20:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4․7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքից 57 կմ դեպի հարավ-արևելք և Դեմավենդ քաղաքից՝ 1 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 35․710 և արևելյան երկայնության 52․060: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ: Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 2 զոհ և 23 վիրավոր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր