00:00:00

Գերմանիան թույլատրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը. РИА Новости

03:27, 23 ապրիլ 2020 Աշխարհ

Գերմանիայի Պաուլ Էրլիխի պատվաստանյութերի և կենսաբժշկական դեղամիջոցների ինստիտուտը թույլատրել է կորոնավիրուսային վարակի դեմ երկրի առաջին պատվաստանյութի կլինիկական փորձարկումը: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ կազմակերպության մամուլի ծառայությանը հղումով:

Նշվում է, որ թույլտվությունը հաստատվել է պատվաստանյութի հավանական առավելությունների և վտանգների մանրակրկիտ գնահատումից հետո: «BioNTech դեղամիջոցի մշակողների հետ նախնական ինտենսիվ գիտական ​​խորհրդատվությունների շնորհիվ Պաուլ Էրլիխի ինստիտուտը կարողացել է չորս օրում ավարտել գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հայտնի է, որ փորձարկմանը կմասնակցի 18-55 տարեկան 200 առողջ կամավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր