00:00:00

Զանգվածային կրակոցներ Կանադայում. զոհերի թիվը հասել է 23-ի

05:03, 22 ապրիլ 2020 Աշխարհ

Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում զանգվածային կրակոցներ են տեղի ունեցել: Պատահարի հետևանքով զոհվել է 23 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով  տեղի ոստիկանության հայտարարությանը: «Մենք համարում ենք, որ զոհերը 23-ն են, նրանցից մեկը 17 տարեկան էր: Մնացածը մեծահասակներ են: Նրանց թվում կանայք և տղամարդիկ են»,- նշվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ զոհերի թվում նաև 1 իրավապահ կա, որը կանադական ոստիկանությունում ծառայել է մոտ 23 տարի: Ավելի վաղ Կանադայի իրավապահ մարմինները հայտնել էին, որ 51-ամյա Գաբրիել Ուորթմանը ապրիլի 18-ի երեկոյան Պորտապիկ քաղաքում և այլ բնակելի կետերում կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Իրավապահները նրան հետապնդել են մոտ 12 ժամ: Հանցագործին հայտնաբերելու գործողությունն ավարտվել է հաջորդ օրը՝ առավոտյան, Գալիֆաքս քաղաքի մոտակայքում: Ուորթմանը ոստիկանական համազգեստին նմանող հագուստով է եղել, սակայն չի հանդիսանում իրավապահ մարմինների աշխատակից: Այս պահին հայտնի չէ, թե ինչն է դարձել հանցագործի համար շարժառիթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր