00:00:00

Ֆրանսիայում նվազում է վերակենդանացման բաժանմունք տեղափոխվող կորոնավիրուսով հիվանդ անձանց թիվը. Սալոմոն

04:24, 22 ապրիլ 2020 Աշխարհ

Ֆրանսիայում վերակենդանացման բաժանմունք տեղափոխված կորոնավիրուսով հիվանդների թիվը նվազել է 13-րդ օրն անընդնեջ: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության հարցերով գլխավոր վարչության ղեկավար Ժերոմ Սալոմոնը: Սալոմոնը, հանդես գալով ամենօրյա ճեպազրույցով, ներկայացրել է երկրում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ վերջին տվյալները: Ներկա պահին 30 106 մարդ է գտնվում հիվանդանոցներում, որոնցից 5433-ը՝ վերակենդանացման բաժանմունքում: Երկրում կորոնավիրուսով վարակման ընդհանուր 158 050 դեպք է արձանագրվել, որոնցից 2 667-ը՝ վերջին մեկ օրում: Մեկ օրում գրանցված մահացության ցուցանիշը կազմում է 531 մարդ, իսկ համաճարակի բռնկման պահից ի վեր՝ 20 796:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր