Կրծքի սիլիկոնային իմպլանտները փրկել են կանադացի կնոջ կյանքը, հաղորդել են տեղի կլինիկաներից մեկի վիրաբույժները: Անսովոր դեպքը նրանք նկարագրել են Plastic Surgery Case Studies ամսագրում հրապարակված հոդվածում:
30-ամյա կանադուհին Տորոնտոյի փողոցներից մեկով քայլելիս հանկարծակի այրոց և ցավ է զգացել կրծքավանդակի շրջանում: Տեսնելով, որ արնահոսում է, նա շտապել է մոտակա հիվանդանոց, որտեղ բժիշկները հրազենային վնասվածք են ախտորոշել և հիվանդին տեղափոխել համապատասխան բաժին:
Իմպլանտները հեռացնելուց և վերքը ախտահանելուց հետո բժիշկներն ապահովության համար հակաբիոտիկներ են նշանակել կնոջը: Նա բավականին արագ ապաքինվել է՝ առանց որևէ բարդության: