00:00:00

Ռամզան Կադիրովը սափրել է գլուխը եւ մնացած տղամարդկանց կոչ արել հետեւել իր օրինակին

03:47, 22 ապրիլ 2020 Աշխարհ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սափրել է գլուխը եւ մնացած տղամարդկանց կոչ արել հետեւել իր օրինակին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ Կադիրովի գլխավորությամբ օպերատիվ շտաբի նիստում, որն անցել է Instagram-ի ուղիղ եթերում, տեղի իշխանությունները խնդրել են հանրապետության ղեկավարին բացել վարսավիրանոցները։ Ի պատասխան՝ Կադիրովը խորհուրդ է տվել տղամարդկանց սափրել գլուխները։ Այնուհետեւ հանրապետության ղեկավարն ինքն է սափրվել։ «Սրահները, վարսավիրանոցները չեն աշխատում, այդ պատճառով ես սափրել եմ գլուխս, ինչպես դա անում էին մեր նախնիները, դա շատ օգտակար է։ Մեր Մարգարեն նույնպես սափրում էր գլուխը։ Սափրեք ձեր գլուխները»,- ասել է նա։ Մարտի վերջին կորոնավիրուսի համավարակի պատճառով Չեչնիայում փակել են ռեստորանները, գեղեցկության սրահները, զվարճանքի հաստատությունները։ Տարածաշրջանային առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում կորոնավիրուսով վարակման 303 դեպք կա, 5-ը՝ մահվան ելքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր