00:00:00

Ուզբեկստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը անցել է 1600-ը

04:14, 21 ապրիլ 2020 Աշխարհ

Կորոնավիրուսով վարակվածների թիվն Ուզբեկստանում ավելացել է ևս 22-ով, հասնելով` 1604-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը։ Ուզբեկստանում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ, ապաքինվել` 261-ը։ Ապրիլի 1-ից երկրի իշխանությունները մայրաքաղաք Տաշքենդում և շրջաններում ինքնամեկուսացման ռեժիմ են սահմանել։ Շուրջ 90 հազար մարդ գտնվում է կարանտինում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր