Վերջին մեկ օրում նոր կորոնավիրոիսով վարակման դեպքերի ամենամեծ ցուցանիշները գրանցվել են Ռուսաստանում՝ 6 060, և Մեծ Բրիտանիայում՝ 5 850, որտեղ գրանցվել է նաև մահվան նոր դեպքերի ամենամեծ թիվը՝ 596։
Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ Երևանի ժամանակով ապրիլի 19-ի ժամը 18։02-ի դրությամբ, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2 մլն 358 հազ. 683-ի, մահացածներինը՝ 161 հազ. 921-ի, բուժվածներինը՝ 606 հազ. 661-ի, ներկայումս որպես վարակակիր գրանցվածների թիվը կազմում է 1 մլն 590 հազ. 101։ (Տվյալները թարմացվում են նույն օրվա ժամը 4։00-ից)։
Իսպանիայում գրանցվել է վարակվելու 195 հազ. 944 դեպք, որոնցից նոր են 1 528-ը, մահացել է 20 հազ 453 մարդ, որոնցից 410-ը՝ վերջին մեկ օրում։