Ֆրանսիայում համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուսից մահացել է 19 718 մարդ, մինչդեռ ավելի քան 30 000 հիվանդ դեռևս բուժում է անցնում հիվանդնոցներում:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս տվյալները հայտնել է Ֆրանսիայի առողջապահության գլխավոր վարչության ղեկավար Ժերոմ Սալոմոնը:
Սալոմոնը հավելել է, որ COVID-19-ի տարածման 7 շաբաթների ընթացքում հիվանդանոցներում 12 000 մահ է արձանագրվել, իսկ ծերանոցներում և այլ սոցիալական և բուժհաստատություններում՝ 7649: Վերջին մեկ օրում մահվան 395 նոր դեպք է գրանցվել, որը զգալիորեն ցածր ցուցանիշ է վերջին ժամանակահատվածում:
Ներկա պահին վարակակիր է 96 877 մարդ, ապաքինվել են, ընդհանուր առմամբ, 35 983-ը: