00:00:00

Հրվ Կորեայում 179 մարդու մոտ կորոնավիրուսի թեստը կրկին դրական արդյունք է ցույց տվել ապաքինվելուց և կարանտինից դուրս գալուց հետո

23:25, 19 ապրիլ 2020 Աշխարհ

Հարավային Կորեայում ևս 16 մարդու մոտ կորոնավիրուսի թեստը կրկին դրական արդյունք է տվել ապաքինվելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո: Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին կիրակի հայտնել են երկրի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնից: Այսպիսով, ընդհանուր առմամբ, 179 մարդու մոտ նոր թեստի արդյունքում երկրորդ անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել կարանտինից դուրս գալուց հետո: Երկրում Covid-19-ից ապաքինվել է 8042 մարդ, որոնց թվում են այն հիվանդները, որոնց մոտ կրկին հայտնաբերվել է վիրուսը: Նշվում է, որ դեռևս պարզ չէ, թե ինչու է ապաքինված հիվանդների թեստի արդյունքը դրական ստացվում: Փորձագետների կարծիքով՝ անհավանական է, որ մարդ կրկին վարակվի անմիջապես ապաքինվելուց հետո: Նրանց կարծիքով՝ խնդիրը, հավանաբար, թեստավորման գործընթացի մեջ է, որի ժամանակ որոշվում է մարդու օրգանիզմում ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) մակարդակը, որը կարող է տատանվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր