00:00:00

Մարդկությունը ստիպված է ապրել կորոնավիրուսի սպառնալիքի ներքո «մոտ ապագայում»․ ԱՀԿ փորձագետ

19:38, 19 ապրիլ 2020 Աշխարհ


Մարդկությունը ստիպված կլինի ապրել կորոնավիրուսի սպառնալիքի ներքո «մոտ ապագայում» եւ հարմարվել ստեղծված իրավիճակին, քանի որ չկան երաշխիքներ, որ կստեղծվի հաջողված պատվաստանյութ, հայտարարել է առողջապահության ոլորտում առաջատար փորձագետներից մեկը, COVID-19-ի հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկուցող, պրոֆեսոր Դեւիդ Նաբարոն, գրում է The Guardian-ը։ The Observer-ին տված իր հարցազրույցում Նաբարոն հայտարարել է, որ հանրությունը չպետք է համարի, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստեղծվի առաջիկայում, եւ ստիպված կլինի հարմարվել՝ հաշվի առնելով վերոնշյալ սպառնալիքը։ Պրոֆեսորի խոսքով՝ դա նշանակում է վարակվածների եւ նրանց շփման շրջանակի մեկուսացում, կորոնավիրուսից տարեցների պաշտպանություն եւ հիվանդանոցների հնարավորությունների ընդլայնում նոր պացիենտներ ընդունելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր