Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 4,218 կորոնավիրուսային նոր վարակ և 410 մահվան դեպք, ինչը նվազագույն ցուցանիշն է վերջին մեկ ամսվա ընթացքում, ասվում է երկրի Առողջապահության նախարարության կայքում:
Նշվում է, որ ապրիլի 19-ին գրանցվել է մահացությունների ամենացածր թիվը՝ մարտի 22-ից ի վեր: Ապրիլի 1-ին երկրում գրանցվեց մահացության հակառեկորդ, երբ մահացավ 950 հիվանդ: