00:00:00

Ճապոնիայի կառավարությունը բոլոր քաղաքացիներին հազարական դոլար կվճարի․ Bloomberg

05:03, 19 ապրիլ 2020 Աշխարհ

Ճապոնիայի կառավարությունը 100 հազար իեն (927 դոլար) կվճարի երկրի յուրաքանչյուր բնակչի կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Այս մասին հայտնում է Bloomberg- ը:
Սկզբում իշխանությունները նախատեսում էին օգնել միայն այն ընտանիքներին, ովքեր կարող էին ապացուցել, որ կորցրել են եկամուտները: Նրանք նախատեսել էին վճարել 300 հազար իեն: Սակայն այս գաղափարից հրաժարվեցին:
Որոշեցին բլորին աջակցել դժվարին ժամանակահատվածում: Նոր աջակցության ծրագրի համար կառավարությունը պետք է բյուջեից հատկացնի ավելի քան 12 տրիլիոն իեն:
Հիմնականում կառավարության առատաձեռնության վրա ազդեց այն, որ վերջերս ընկել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանրային աջակցությունը: Երկրի բնակիչները կարծում են, որ արտակարգ դրությունը պետք է հաստատվեր ավելի վաղ և ավելի մեծ տարածքում:
Ապրիլի 17-ի դրությամբ Ճապոնիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան ինը հազար դեպք, մահացել է 190 մարդ, 935-ը բուժվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր