00:00:00

ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմանը եւս 30 օր փակ կմնա

04:52, 19 ապրիլ 2020 Աշխարհ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Կանադան պայմանավորվել են իրենց սահմանը ոչ արտակարգ կարեւորության ուղեւորությունների համար եւս 30 օր փակ թողնել, հայտնում է Associated Press-ը։ Թրյուդոյի խոսքերով՝ այս միջոցառումը կնպաստի քաղաքացիների առողջության պահպանմանը սահմանի երկու կողմերում։ Հիշեցնենք, որ ներկայում ԱՄՆ-ում գրանցված են կորոնավիրուսով վարակման ամենամեծ թվով դեպքերը։ ԱՄՆ-ը եւ Կանադան մարտին պայմանվորվել էին ընդհանուր սահմանի հատումը սահմանափակելու մասին՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ։ Այդ համաձայնագրի ժամկետը հաջորդ շաբաթ է լրանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր