00:00:00

Իտալիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա ցուցանիշի զգալի նվազում է արձանագրվել

04:00, 19 ապրիլ 2020 Աշխարհ

Իտալիայում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վերջին մեկ օրում 482 մարդ է մահացել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ երկրում կորոնավիրուսի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ վերջին թարմացումները ներկայացրել է Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը:Ինչպես նշվում է, մահացության ցուցանիշը զգալիորեն նվազել է ուրբաթ օրվա տվյալներից, իսկ ապաքինված հիվանդների թիվն աճել է: Մեկ օրում 2200 մարդ է ապաքինվել կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, ապաքինվածների թիվը կազմում է մոտ 45 000: Իտալիայի ողջ տարածքում մեկ օրում վարակման 3491 նոր դեպք է արձանագրվել՝ ընդհանուր առմամբ վարակվածների ցուցանիշը հասցնելով 175 925-ի: Համաճարակի բռնկման պահից ի վեր եվրոպական երկրում մահացել է 23 227 մարդ: Հյուսիսային շրջանների ղեկավարները հայտարարել են կարանտինային միջոցները մայիսի 4-ից մեղմացնելու մտադրության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր