00:00:00

Կորոնավիրուսով վարակված մարդկանց մահվան դեպքերի թիվը Իսպանիայում հասել է 20 000-ի

03:16, 19 ապրիլ 2020 Աշխարհ

Իսպանիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվման հետեւանքով մահվան 20 000 դեպք, հայտնում է Associated Press-ը։ Ընդ որում, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է ավելի քան 190 000-ի։ Վերջին օրվա ընթացքում երկրի իշխանությունները հայտնել են կորոնավիրուսից մահվան ելքով 565 դեպքի մասին։ Ընդ որում, ավելի քան 74 000 պացիենտ ապաքինվել է։ Այս շաբաթ երկրի առողջապահության ներկայացուցիչները հայտարարել էին կորոնավիրուսով հիվանդների մահվան դեպքերի վիճակագրությունում անհամապատասխանությունների մասին։ Կենտրոնական կառավարությունը հանձնարարել է շրջաններին ավելի ստույգ տվյալներ ներկայացնել եւ վիճակագրությունը կազմելիս օգտվել միեւնույն չափանիշներից։ Միաժամանակ, Իսպանիայում կորոնավիրուսի տարածումը դանդաղել է, եւ հիվանդանոցները արդեն նախկին ծանրաբեռնվածությունը չունեն։ Իշխանությունները փակել են հազարավոր մահճակալներով դաշտային հիվանդանոցի մի մասը, որ զինվորականները բացել էին Մադրիդում։ Ընդ որում, հաղորդվում է, որ սահմանափակումներն Իսպանիայում կերկարաձգեն մինչեւ ապրիլի 26-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր