00:00:00

Ուհան քաղաքը, որտեղ բռնկվել է կորոնավիրուսային վարակը, ցածր ռիսկի գոտի է ճանաչվել

02:39, 19 ապրիլ 2020 Աշխարհ

Ուհան քաղաքը, որը կորոնավիրուսային վարակի տարածման օջախ է դարձել, շաբաթ օրը հայտարարվել է ցածր ռիսկի շրջան, այսպիսով Հուբեյի տարածաշրջանում այլեւս չկան ռիսկի բարձր եւ միջին մակարդակ ունեցող քաղաքներ եւ շրջաններ, հետեւում է տարածաշրջանի COVID-19-ի տարածման պրոֆիլակտիկայի եւ վերահսկման շտաբի տարածած հայտարարությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշվում է, որ շաբաթ օրվա դրությամբ տարածաշրջանում 76 քաղաք եւ շրջան ռիսկի ցածր մակարդակ ունեն եւ ոչ մի հատ՝ միջին եւ բարձր։ Ընդ որում, Ուհանի բոլոր 13 թաղամասերը նույնպես ճանաչվել են ռիսկի ցածր մակարդակ ունեցող։ Ավելի վաղ Հուբեյի իշխանությունները քաղաքների եւ շրջանների դասակարգում էին սահմանել՝ համաճարակային ռիսկի հետ կապված։ Այսպես, ռիսկի ցածր մակարդակ ունեցող գոտիներ են համարվում նրանք, որտեղ ընդհանրապես կորոնավիրուսի հաստատված դպքեր չկան կամ 14 օր անընդմեջ նոր դեպքեր չեն գրանցվել։ Ռիսկի միջին մակարդակ ունեցող գոտիներ են համարվում նրանք, որտեղ վերջին 14 օրերին եղել են հաստատված դեպքեր, սակայն դրանց ընդհանուր թիվը երկու շաբաթում չի գերազանցել 50-ը, կամ եթե 14 օրում հայտնաբերվել է 50-ից ավելի դեպք, սակայն չեն գրանցվել խմբային կամ զանգվածային վարակներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր