00:00:00

Մենք պետք է համաշխարհային կոալիցիա կազմենք Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար, որը պետք է հասանելի լինի բոլորին և ամենուր. ՄԱԿ գլխավոր քարտուղար

19:31, 18 ապրիլ 2020 Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել համաշխարհային կոալիցիա կազմել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար. հայտնում է РИА Новости-ն: «Մենք պետք է համաշխարհային կոալիցիա կազմենք Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար, որը պետք է հասանելի լինի բոլորին և ամենուր»,- գրել է նա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 2.1 միլիոն դեպք, մոտ 140 հազար մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր