00:00:00

ՌԴ-ն մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին չի պարտավորեցնի լքել երկիրը

19:17, 18 ապրիլ 2020 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, մինչև հունիսի 15-ն օտարերկրացիները չեն պարտավորեցվի ՌԴ-ից դուրս գալ. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կրեմլի լրատվական ծառայությանը: «Սահմանել, որ 2020 թվականի մարտի 15-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում օտարերակրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ չի կիրառվում նրանց երկրում գտնվելու անցանկալիության, արտաքսման կամ օտարերկրյա պետություն տեղափոխման մասին որոշումները»,-ասված է փաստաթղթում։ Բացի այդ, մինչ հունիսի 15-ը որոշումներ չեն կայացվի փախստականի կարգավիճակից զրկելու, ժամանակավոր կացության իրավունքի, տրամադրած վիզան չեղարկելու, ժամանակավոր աշխատանքի իրավունքի թույլտվության, պետական ծրագրերի մասնակցության վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր