Կորոնավիրուսի համավարակի պատճառով Մոսկվայում սահմանված ժամանակավոր սահմանափակումները կերկարաձգվեն մինչև մայիսի 1-ը, հայտնել Է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է ria.ru-ն։
Քաղաքապետի խոսքով՝ Մոսկվայում կորոնավիրուսի ֆոնին սահմանված սահմանափակումները կանխել են «այս փուլում հիվանդացության պայթյունավտանգ աճը»։
«Սա առաջին, համեստ, բայց շատ կարևոր հաղթանակն է, բայց պայքարը չի ավարտվել. համավարակը չի նահանջել»,- հայտարարել է նա։
Մայրաքաղաքի իշխանությունները կուժեղացնեն քաղաքացիների տեղաշարժի վերահսկողությունը, որն այժմ իրականացվում է ֆիզիկական անձանց միջոցով, սակայն, քաղաքապետի խոսքով, այսուհետ կիրականացնեն առավելագույնս ավտոմատացված կերպով։