Նոր էմոցիան կոչված է արագ հոգատարություն կամ կարեկցանք արտահայտելու, ասել է Facebook-ի հավելվածի ղեկավար Ֆիձի Սիմոն։
«Հաշվի առնելով այն ճգնաժամը, որի միջով հիմա անցնում ենք՝ անկասկած, մարդկանց ավելի շատ է կարեկցանք հարկավոր»,- ասել է նա։
Նոր լայքը Facebook-ում կհայտնվի հաջորդ շաբաթ, իսկ Messenger-ի թարմացումը՝ արդեն այժմ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Facebook-ի տեխնիկական հաղորդակցությունների գծով մենեջեր Ալեսանդրու Վոյկան։ Messenger-ում բաբախող սիրտ ընրելու համար հարկավոր է սեղմել և պահել սովորական սրտիկով պատկերը։
2016-ին Facebook-ը ստանդարտ լայքը փոխարինեց 6 «արձագանքով»․ լայք (բութ մատը դեպի վեր), սիրտ, ծիծաղ և այլ։ Պարբերաբար սոցցանցում 7-րդ «արձագանքն» է հայտնվում՝, օրինակ, ծաղիկ Մայրիկի օրը։ Դեռևս հայտնի չէ, արդյոք հոգատարության լայքը կմնա պանդեմիայի ավարտից հետո՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես մարդիկ կօգտագործեն այն։