00:00:00

Ամերիկյան հետախուզությունն անցյալ տարվա նոյեմբերին Իսրայելին և ՆԱՏՕ-ին նախազգուշացրել է կորոնավիրուսի մասին․ լրատվամիջոցներ

02:37, 18 ապրիլ 2020 Աշխարհ

Ամերիկյան հետախուզությունն անցյալ տարվա նոյեմբերին հայտնել էր երկրի ղեկավարությանը Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասին, գրում է The Times of Israel-ը: Հրատարակչության տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին չի հետաքրքրել այդ տեղեկատվությունը, սակայն Վաշինգտոնը այն փոխանցել է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին, ինչպես նաև Իսրայելին: Ինչպես գրում է The Times of Israel-ը, իսրայելցի պաշտոնյաները քննարկել են ամերիկացի գործընկերներից ստացված տեղեկությունները: Ուհանում COVID-19-ի բռնկման մասին, ըստ հաղորդման, իմացել է նաև Իսրայելի առողջապահության նախարարությունը, սակայն «ոչինչ չի արել»: Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները դեռևս աշնան վերջին Սպիտակ տանը տեղեկացրել էին վիրուսի տարածման սպառնալիքի մասին: Ուհանում հիվանդության մասին տվյալները նրանք ձեռք էին բերել արբանյակային պատկերների վերլուծության արդյունքում: Հետախուզությունում նշել էին, որ համաճարակը «աղետալի իրադարձություն» կդառնա։ Իր հերթին Թրամփը հերքել է այդ հաղորդագրությունները և դրանք կեղծ անվանել։ Նրա խոսքով՝ ABC-ն «այդ կեղծ պատմությունը հրապարակելիս» գիտեր, որ այն կեղծ է։ Tert.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր