Ըստ worldometers կայքի` աշխարհում այսօր՝ Երևանի ժամանկով 16:50-ի դրությամբ, Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը ավելի քան 2 միլիոն 200 հազար է, զոհերի թիվը՝ 558150 է, ապաքինվել է շուրջ 558,150 հազար մարդ։
Կայքի փոխանցմամբ՝ վարակվածների թվով առաջինը ԱՄՆ-ն է: Այստեղ 678,210 մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Ապաքինվել է 57,844 մարդ, մահացել՝ 34,641 մարդ։ ԱՄՆ-ում վարակի թեժ կետը Նյու Յորքն է։ Միայն այս մեգապոլիսում արձանագրվել է վարակի 226,198 դեպք։ Իսկ հայաշատ Կալիֆոռնիա նահանգում գրանցվել է 28,156 դեպք։
Վարակվածների թվով երկրորդ երկիրը Իսպանիան է։ Այստեղ գրանցվել է ընդհանուր առմամբ 184,948 դեպք, որից մահվան ելքով է ավարտվել 19,315-ը, իսկ առողջացել է 74,797 մարդ։
Իտալիան վարակվածների թվով երրորդն է. 168,941 հոգու մոտ հաստատվել է վարակը։ Մահացածների թվով Իտալիան առաջատարն է․ մահացել է 22,170 մարդ։ Ապաքինվել է 40,164 մարդ։
Չորրորդ տեղում Ֆրանսիան է, որտեղ գրանցվել է 165,027 դեպք, մահացել է 17,920 մարդ: Ապաքինվել է 32,812 մարդ։
138,221 էլ գրանցվել է Գերմանիայում։ Այստեղ վարակից մահացել է 4,098 մարդ, ապաքինվել 81,800 մարդ։
Վարակի հայրենիքում՝ Չինաստանում, ընդհանուր առմամբ գրանցվել է 82,692 դեպք, որից ապաքինվել է 77,944 մարդ, մահացել է 4,632 մարդ, որից 1,290 դեպքը գրանցվել է այսօր։
Հարևան Իրանում գրանցվել է 79,494 դեպք։ 4,958 մարդ մահացել է, 54,064-ը՝ վերականգնվել։
Թուրքիայում գրանցվել է 74,193 դեպք։ Այստեղ արձանագրվել է մահվան 1,643, ապաքինման՝ 7,089 դեպք։