00:00:00

Ռուսաստանում կորոնավիրուսից հղի կին է մահացել. Vesti.ru

02:40, 17 ապրիլ 2020 Աշխարհ

Ռուսաստանում մահացել է հղի կին, որը վարակվել էր կորոնավիրուսով և գտնվում է բժշկական հսկողության տակ: Ըստ Դաղստանի տարածքում կորոնավիրուսների տարածումը կանխարգելող շտաբի` 27 տարեկան կինը Խասավյուրտից ապրիլի 15-ին մարզային առողջապահության նախարարության ուղղաթիռով ծանր վիճակում տեղափոխվել է Վարակիչ հիվանդությունների հանրապետական կենտրոն: Հաղորդագրության մեջ ասվում է, որ չնայած գործադրած բոլոր ջանքերին՝ կնոջ կյանքը փրկել չի հաջողվել: Վերջին օրվա ընթացքում Դաղստանում գրանցվել է մահվան 3 դեպք, կա հաստատված 154 դեպք և 9 ապաքինված: Դաղստանում, ինչպես Ռուսաստանի մյուս շրջաններում, ներդրված է ինքնամեկուսացման ռեժիմը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր