00:00:00

Պուտինը հետաձգել է Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը

00:32, 17 ապրիլ 2020 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով մայիսի 9-ին չի կայանա Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։ Զորահանդեսի անցկացման նոր ժամկետ չի նշվում։ Ապրիլի 11-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանում մայիսի 9-ին կկայանան Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումները. «Կասկած չպետք է լինի, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումներն անպայման կկայանան»,- ասել էր Պեսկովը։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 27 հազար 938-ի։ Հիվանդությունից ապաքինվել է 2304, մահացել` 232 մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր