00:00:00

Նոյեմբերին չինացի բժիշկները կանխատեսում են կորոնավիրուսի նոր ալիք. РИА Новости

17:29, 16 ապրիլ 2020 Աշխարհ

Նոյեմբերին COVID-19 վարակի նոր ալիք կարող է սկսվել, եթե բոլոր պետությունները չկարողանան ամռանը հաղթահարել համաճարակը: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ վկայակոչելով Շանհայի «Հուաշան» հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Չժան Վենհունին: Բժիշկը կարծում է, որ այս ամռանը երկրները հազիվ թե լիովին ազատվեն կորոնավիրուսից, քանի որ վիրուսի առկայությունը գրանցվել է նաև Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Հարավարևելյան Ասիայում: «Երբ ձմեռը գա, բոլորը նորից տանը կնստեն»,- ասել է Վենհունը՝ հավելելով, որ համաճարակի երկրորդ ալիքը կլինի ավելի փոքր մասշտաբով: Միաժամանակ, նա նշել է, որ Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրների համար հաջորդ ձմռանը դժվար կլինի: Փորձագետի խոսքով՝ այդ տարածաշրջանների պետություններից է կախված աշխարհում համաճարակաբանական իրավիճակի վերահսկումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր