Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսի հետևանքով մահացել է 130 712 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:
Ըստ վերջին տվյալների՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2 035 299-ի, որոնցից 503 386-ն ապաքինվել են: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 1 401 201 մարդ, որոնց 4 տոկոսը (51 414 մարդ) գտնվում է ծանր վիճակում:
Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն (26 086), Իտալիան (21 645), Իսպանիան (18 579), Ֆրանսիան (15 729), Միացյալ Թագավորությունը (12 868):
Մեծ թվով վարակակիրներ ունեն նաև Գերմանիան, Իրանը, Թուրքիան, Բելգիան, Նիդերլանդները, Կանադան, Շվեյցարիան, Բրազիլիան, Ռուսաստանը, Պորտուգալիան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրներում: