00:00:00

Պետդեպարտամենտը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ն հրաժարվել ԱՀԿ-ին ֆինանսավորելուց

18:55, 15 ապրիլ 2020 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19-ի դեպքում չի կատարել իր աշխատանքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը, որը, նրա խոսքով, ժամանակին տեղեկատվություն չի տրամադրել կորոնավիրուսի մասին, ինչպես նաեւ ճշմարտությունը չի հասցրել համաշխարհային հանրությանը: «Մեզ հարցերի պատասխաններ են պետք, մեզ թափանցիկություն է պետք... Մեզ պետք է, որպեսզի ԱՀԿ-ն կատարի իր աշխատանքը, իրականացնի իր հիմնական գործառույթը, որպեսզի աշխարհն ունենա ճշգրիտ, ժամանակին, արդյունավետ, հուսալի տեղեկատվություն այն մասին, թե ինչ է կատարվում համաշխարհային առողջապահության ոլորտում: Եվ այս դեպքում նրանք դա չեն արել»,- ասել է Պոմպեոն Fox News-ին տված հարցազրույցում: Ավելի վաղ Հոփկինսի համալսարանը հայտնել էր, որ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման մոտ 608 հազար դեպք, մահացել է գրեթե 26 հազար մարդ: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների` աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 1.84 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 117 հազար մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր