00:00:00

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 306-ի

14:51, 15 ապրիլ 2020 Աշխարհ

Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 306-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը՝ հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին: Վրաստանում վարակվածներից մահացել է 3 մարդ, առողջացել` 69-ը: Բժիշկների հաղորդմամբ՝ մահացած մարդիկ ունեցել են նաև ուղեկցող հիվանդություններ:
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 120 000-ը՝ հասնելով 126 757-ի, գրանցվել է վարակման 2 000 231 դեպք, ապաքինվել է 484 600 մարդ։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր