00:00:00

Լուկաշենկոն հայտարարել է, որ գազի գինը ԵԱՏՄ-ում պետք է ավելի ճկուն լինի

19:13, 14 ապրիլ 2020 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 14-ին տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի աշխատանքային հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Բելառուսի նախագահի կայքը: Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն հայտարարել է, որ, հաշվի առնելով ներքին շուկաներում ներկայիս իրավիճակը, ԵԱՏՄ-ի շրջանակում գազի գինը պետք է ավելի ճկուն ու «հարմարվողական», իսկ հաշվարկների մեխանիզմը պետք է «սպառողների համար հասանելի լինի»: «Առաջին հերթին սա վերաբերում է գազի գնին և դրա հաշվարկներին: Ակնհայտ է, որ տնտեսական իրավիճակի այսպիսի կտրուկ փոփոխությունների պայմաններում գինը պետք է ավելի հարմարվողական լինի, իսկ հաշվարկների մեխանիզմը` հասանելի սպառողների համար»,-հայտարարել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը նշել է նաև, որ քանի դեռ կողմերը ԵԱՏՄ կազմում անցում չեն կատարել ընդհանուր էներգետիկ շուկայի, պետք է պայմանավորվածություններ ձեռք բերել  ստեղծված իրավիճակում հետագա քայլերի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր