00:00:00

Կորոնավիրուսից մահացել է «Թուրքիայի անկախ կուսակցության» ղեկավար Հայդար Բաշը

18:33, 14 ապրիլ 2020 Աշխարհ

Թուրքիայում ապրիլի 14-ին կորոնավիրուսից մահացել է աջ պահպանողական «Թուրքիայի անկախ կուսակցության» ղեկավար Հայդար Բաշը: Այս մասին տեղեկացնում է Sabah պարբերականը: Նշվում է, որ քաղաքական գործիչն ու նրա ընտանիքի 8 անդամները կորոնավիրուսով էին վարակվել մեկ շաբաթ առաջ: Տրապիզոնի Աքչաաբաթ շրջանի հիվանդանոցում 4 օր անցկացնելուց հետո Բաշին ապրիլի 13-ին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Չնայած բժիշկների բոլոր ջանքերին՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել: Հայդար Բաշը ծնվել է 1947 թվականին Տրապիզոնի Աքչաաբաթ շրջանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Տրապիզոնում, ապա ընդունվել է Կայսերիի Էրջիյես համալսարանի Բարձրագույն իսլամի ինստիտուտը: Ասպիրանտուրան և դոկտորատուրան նա ավարտել է Բաքվի պետական համալսարանում: Ատենախոսությունը պաշտպանելուց հետո աշխատանքի է անցել նույն համալսարանում: Դոկտորական աստիճան ստանալուց հետո գրել է նոր ատենախոսություններ «Իսլամ և Հազրաթ Մեվլան», «Սուֆիզմի պատմություն», «Կրոնի հոգեբանություն» և «Կրոնի սոցիոլոգիա» թեմաներով, ինչի շնորհիվ էլ ստացել է պրոֆեսորի կոչում: Թուրքիա վերադառնալուց հետո զբաղվել է քաղաքական գործունեությամբ, նրա գլխավորած կուսակցությունը երբեք ներկայացված չի եղել երկրի խորհրդարանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր