00:00:00

Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման դեղամիջոց են ստեղծել․ ՌԴ առողջապահության նախարար

16:43, 14 ապրիլ 2020 Աշխարհ

Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման դեղամիջոց են ստեղծել, Վլադիմիր Պուտի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուսական ընկերությունը մշակել է դեղամիջոց, որը մի շարք երկրներում թեսթավորվել է մեր գործընկերների կողմից։ Սա արդեն ամբողջապես ռուսական անոլոգ է, եւ առաջին չափաբաժինը արտադրվել է կլինիկական հետազոտությունների համար։ Մենք սպասում ենք, որ այսօր փորձագետները փաստաթղթերի փաթեթ ներկայացնեն։ Կարճ ժամանակահատվածում կգնահատվեն մինչկլինիկական հետազոտությունները»,- ասել է նախարարը։ Դեղամիջոցի կլինիկական հետազոտությունները կսկսվեն ոչ ուշ, քան 10-12 օր հետո, հավելել է նա։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 18 328 է, մոտ 1500 մարդ ապաքինվել է, 148 մարդ՝ մահացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր