00:00:00

Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ քննարկել է սպառազինության հարցը

15:11, 14 ապրիլ 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է սպառազինության հարցը, գրում է rbc.ru կայքը: «Դա եղել է մեր խոսակցության կարևոր մասը»,-նշել է ԱՄՆ նախագահը: Ավելի վաղ, ապրիլի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել ռազմավարական հարձակողական զինատեսակների թեման: ԱՄՆ նախագահի խոսքով՝ խոսակցության հիմնական թեման եղել է Չինաստանն ու նրա սահմանները: Նախագահները քննարկել են նաև Մեքսիկայի հարցն ու նրա մասնակցությունը Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ+)-ի գործարքի կնքմանը: «Մեքսիկան ծանրակշիռ դեր է խաղում այդ համաձայնագրում: Սա նրա համար բարդ հարց էր, գործարքի կնքումն ամենևին էլ հեշտ չէր, բայց մենք ողջունում ենք Մեքսիկայի ճկունությունն այս հարցում»,-ասել է ԱՄՆ նախագահը: Թրամփը ճեպազրույցի ընթացքում նշել է նաև, որ նավթի արդյունահանման ծավալների կրճատումների վերաբերյալ կնքված համաձայնագիրը պատմական է և այն կօգնի ԱՄՆ-ում նավթագազային ոլորտում աշխատող 11 միլիոն մարդու: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր էինք, ՕՊԵԿ+-ի երկրներն ապրիլի 12-ին կայացած արտահերթ նիստում համաձայնեցրել են կազմակերպության անդամ բոլոր 23 երկրների կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատումը: Սակայն ընդհանուր կրճատումը կկազմի ոչ թե օրական 10 մլն բարել, ինչպես ծրագրվում էր, այլ 9,7 մլն բարել, քանի որ Մեքսիկան չի փոխել իր դիրքորոշումը և չի համաձայնել 400 հազար բարելի քվոտային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր