00:00:00

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում կորոնավիրուսից ոչ ոք չի մահացել

04:01, 14 ապրիլ 2020 Աշխարհ

Ըստ նախագահի, մարդիկ մահանում են «խրոնիկական հիվանդությունների փնջից», որոնց նաեւ ավելանում է COVID-19-ը:  «Մեզ մոտ բուն կորոնավիրուսից ոչ ոք չի մահացել»,-ասել է Լուկաշենկոն:
«Մարդիկ վախենում են: Այդ պատճառով էլ ես ցանկանում եմ ասել, որ մեր երկրում կորոնավիրուսից ոչ ոք չի մահացել:
Ոչ ոք: Նրանք մահացել են խրոնիկական հիվանդությունների փնջից, որոնք նրանք ունեցել են»,- երկրի նախագահի խոսքերն է մեջբերել ԲելՏա-ն:
Ըստ Լուկաշենկոյի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետներն իրենք են դրանում համոզվել: Ինչպես նշել է նախագահը, մարդիկ մահանում են սիրտ-անոթային անբավարարությունից, շաքարային դիաբետից, թոքային անբավարարվածությունից: «Եւ այնտեղ այնպիսի ախտորոշումներ կան, որոնք նույնիսկ կարդալ չեմ կարողանում»,- նշել է նա:
Ըստ Լուկաշենկոյի, կորոնավիրուսային վարակը «դա այն մթնոլորտն է, որում զարգանում են խրոնիկական հիվանդությունները»: «Այդ պատճառով էլ ես ասում եմ, որ մեզ մոտ կորոնավիրուսից ոչ ոք չի մահացել»,- ընդգծել է նախագահը: Լուկաշենկոն նշել է, որ խոստացել է պայքարել յուրաքանչյուր հիվանդի համար, եւ այդ խոստումը կատարվում է: Նա շնորհակալություն է հայտնել հանրապետության առողջապահության նախարարությանը եւ բոլոր բժիշկներին աշխատանքի համար, նշելով, որ իշխանություններին հաջողվել է սթափեցնել առողջապահության համակարգը՝ «Եթե մենք յուրաքանչյուր հիվանդի համար չպայքարեինք, մահերն ավելի շատ կլինեին»: «Մեր երկրում կորոնավիրուսից ոչ ոք չի մահանա: Ես հրապարակայնորեն եմ դա հայտարարում: Ես դրանում համոզված եմ»,- ասել է Լուկաշենկոն: Բելառուսում գիտեն, թե ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ՝ հաշվի են առնվում չինացի, ամերիկացի եւ եվրոպացի գործընկերների փորձը: «Մենք արդեն դեղեր ենք մշակել, որոնցով հնարավոր է փրկել մարդկանց», ավելացրել է նա: ԱՀԿ առաքելությունն իրավիճակը գնահատելու համար ապրիլի 8-ից 11-ն աշխատել է Բելառուսում: Կազմակերպությունը խորհուրդ է տվել Բելառուսում պահպանել սոցիալական հեռավորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր