00:00:00

ԿԺԴՀ-ում մինչ այժմ կորոնավիրուսային վարակի ոչ մի դեպք չի գրանցվել․ ՑՏԱԿ

04:03, 14 ապրիլ 2020 Աշխարհ

ԿԺԴՀ-ում մինչ այժմ կորոնավիրուսային վարակի ոչ մի դեպք չի գրանցվել, ասվում է երկրի կառավարության զեկույցում, որը ներկայացվել է հանրապետության Գերագույն ազգային ժողովի 3-րդ նստաշրջանում, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Զեկույցում, որը մեջբերում է ՑՏԱԿ տեղեկատվական գործակալությունը, ասվում է, որ համապետական մասշտաբով անցկացվել է բժշկական զննում եւ նոր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մեկուսացում, ինչի արդյունքում երկրում մինչ այժմ վարակի ոչ մի դեպք չի գրանցվել։ Նշվում է նաեւ, որ նախարարների կաբինետը այսուհետ եւս կկատարի «նյութատեխնիկական բազայի ամրապնդման բովանդակալից աշխատանք, անդադար կամրապնդի պետական արտակարգ հակահամաճարակային աշխատանքը՝ COVID-19-ի տարածումը կանխելու համար՝ հիմնաքար դարձնելով ժողովրդի կյանքի անվտանգությունը»։ Հունվարի վերջին նոր կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով Հյուսիսային Կորեայում արտակարգ իրավիճակի միջոցառումներ էին կիրառվել։ Մասնավորապես, փակվել էր Չինաստանի հետ սահմանը, խստացվել երկիր ժամանած օտարերկրացիների ստուգումը։ Փետրվարին արտասահմանից ժամանած օտարերկրացիների եւ ԿԺԴՀ քաղաքացիների ու նրանց հետ շփված մարդկանց համար կարանտինի ժամկետը երկարաձգվել էր մինչեւ 30 օր։ Ապրիլի սկզբի տվյալներով, ըստ ՑՏԱԿ-ի, ամբողջ ԿԺԴՀ-ում 500 մարդ կարանտինի մեջ է գտնվել։ Հյուսիսային Կորեայի մոտ 2000 քաղաքացիներ եւ երկու արտասահմանցիներ մեկուսացվել էին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր