00:00:00

«Դիմակներն այլընտրանք չեն մեկուսացմանը». ԱՀԿ

03:50, 14 ապրիլ 2020 Աշխարհ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների հարցերով գործադիր տնօրեն Մայք Ռայանը հայտարարել է, որ բնականոն կյանքի վերադառնալիս՝ կարևոր է հիշել, որ «դիմակներն այլընտրանք չեն մեկուսացմանը»: «Այն ամենն, ինչ անում ենք հասարակական առողջապահության համակարգի կամ քաղաքականության ոլորտում, ազդում է մեկ այլ հատվածի վրա: Այյնպես որ, աշխատանքի վերադառնալիս՝ մարդկանց նկատմամբ ճնշումները լինելու են խիստ և տեղին: Մենք չենք ուզում, որ մարդիկ դժվար ընտրության առաջ կանգնեն՝ մտածելով, որ դիմակ կրելը նույնն է, ինչ տանը մնալը»,- Ռայանին մեջբերում է CNN-ը: Վերջինս հավելել է, որ շատ ուշադիր է պետք լինել աշխատանքի վերադառնալու, կրկին դպրոց հաճախելու պահանջի և պաշտպանիչ միջոցներին հետևելու հարցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր