00:00:00

Ռուսաստանի արտաքին պարտքը կրճատվել է 8,3%-ով

00:51, 14 ապրիլ 2020 Աշխարհ

Ռուսաստանի արտաքին պարտքը 2020թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 450 մլրդ դոլար, որը 8.3 տոկոսով կամ 40.8 մլրդ դոլարով ավելի ցածր է 2020թ. սկզբի ցուցանիշի համեմատ: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ: «Ցուցանիշի փոփոխման հարցում առանցքային դեր է խաղացել բացասական գերագնահատումը՝ պայմանավորված ռուսական ռուբլու թուլացմամբ: Այդ գործոնի ազդեցությունն առավել նկատելի է ՌԴ կառավարության պարտքային արժեթղթերի և այլ հատվածների արտաքին պարտավորությունների նկատմամբ պարտքի կուտակված ծավալի կրճատմամբ»,- ասվում է համակարգող կառույցի հաղորդագրության մեջ: ՌԴ Կենտրոնական բանկն ավելի վաղ հայտնել էր, որ երկրի արտաքին պարտքը 2019թ. կտրվածքով կազմել է 481.5 մլրդ դոլար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր