00:00:00

Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորում ստացած 16-ամյա տղան դուրս է գրվել հիվանդանոցից

00:09, 14 ապրիլ 2020 Աշխարհ

Ադրբեջանական կողմի կրակոցից մարտի 30-ին կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացած 16-ամյա տղան դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին  հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։ Հիշեցնենք, որ մարտի 30-ին, ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ էր շպրտվել։ Հայկական կողմը կորուստներ չի ունեցել, գործողությունների հետեւանքով թեթեւ վիրավորում էր ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս եւ Ոսկեւան գյուղերը, ինչի հետեւանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր