00:00:00

Բորիս Ջոնսոնի հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքբերը բացասական են

23:28, 13 ապրիլ 2020 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի` հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքբերը բացասական են, երկուշաբթի հայտնել է նրա ներկայացուցիչ Զեյմս Սլեքը: Նա նշել է, որ Ջոնսոնը միանգամից չի վերադառնա աշխատանքի` հավելելով, որ վարչապետը զրուցել է արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հետ, ով փոխարինում էր նրան հիվանդության ժամանակ: 55-ամյա Ջոնսոնը կիրակի օրը դուրս էր գրվել Լոնդոնի Սուրբ Թոմասի հիվանդանոցից, այնուհետեւ ուղեւորվել էր Չեքերս` վարչապետի` քաղաքից դուրս գտնվող նստավայր: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Twitter-ում հրապարակված տեսաուղերձում Ջոնսոնը շնորհակալություն էր հայտնել բժիշկներին` իր կյանքը փրկելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր