00:00:00

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

22:57, 13 ապրիլ 2020 Աշխարհ

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին մեղավոր է ճանաչել 2019-ի հունիսի 20-21-ը Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցելու համար եւ դատապարտել է նրան 5 տարվա ազատազրկման, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն: «Հաղթանակած Վրաստան» կուսակցության առաջնորդ Օկրուաշվիլին ձերբակալվել էր 2019 թվականի հուլիսի 25-ին: Դատարանի որոշմամբ` նա գտնվում էր նախնական կալանքի տակ, քանի դեռ չէին ավարտվել քննությունն եւ դատական գործընթացները: Օկրուաշվիլին մեղադրվում էր «հունիսի 20-21-ը Վրաստանի խորհրդարանի վրա հարձակման ընթացքում բռնի գործողությունների կազմակերպման, առաջնորդման եւ մասնակցության համար»: Սակայն ավելի ուշ դատարանը նրան արդարացրել էր նրան` կազմակերպման մասով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր