Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 108 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 2 մարդ, ապաքինվել է 88 հիվանդ, հաղորդում է ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեն, գրում է ria.ru-ն։
Նշվում է, որ 108 նոր դեպքերից 98-ը հաստատվել են այդ երկիր մեկնած քաղաքացիների մոտ, մնացած 10-ը հաստատվել են երկրի ներսում։
Ընդհանուր առմամբ այժմ Չինաստանում կա կորոնավիրուսի 1378 հաստատված դեպք, հիվանդանոցներում է գտնվում 867 մարդ, 38-ը գտնվում է ծանր վիճակում, 511 մարդ ապաքինվել է։
Ապրիլի 1-ից երկրի իշխանությունները սկսել են տվյալներ հրապարակել հիվանդության ասիմպտոմատիկ դեպքերի մասին․ վերջին օրերին 61 նման դեպք է հայտնաբերվել, որոնցից 12-ը՝ այլ երկրի քաղաքացիների մոտ:
Համավարակի բռնկումից ի վեր Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսի 82 160 դեպք, որոնցից 3 341-ը՝ մահվան ելքով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 853 183 դեպք, 114 248-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 423 625 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:
Tert.am