00:00:00

Գիտնականները պարզել են կորոնավիրուսի հարուցիչների բազմացման արագությունը. South China Morning Post

04:56, 13 ապրիլ 2020 Աշխարհ

Հոնկոնգի գիտնականները եզրակացության են եկել, որ COVID-19-ը կարող է երեք անգամ ավելի շատ հարուցիչներ արտադրել, քան SARS թոքաբորբի համաճարակի պատճառ դարձած վիրուսի շտամը: Միևնույն ժամանակ` նոր տեսակի կորոնավիրուսն ավելի լավ է «թաքնվում»: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը: Գիտնականներն ուսումնասիրել են վեց վարակված հիվանդների թոքային հյուսվածքները: Արդյունքում պարզվել է, որ COVID-19 վիրուսը 48 ժամում 3.2 անգամ ավելի շատ հարուցիչներ է արտադրել, քան SARS վիրուսը: Բացի այդ, կորոնավիրուսի հայտնաբերման գործընթացը բարդանում է, քանի որ այն առավել դանդաղ իմունային և բորբոքային ռեակցիաներ են տեղի ունենում, և ախտանշաններն ավելի ուշ են նկատվում: «Գրեթե հնարավորություն չկա վիրուսը զսպելու հուլիսից շուտ»,- ասել է Հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր Յուեն Կվոկ-յունը, որը գլխավորել է հետազոտական աշխատանքները:
Կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է ավելի քան 110 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 1.8 միլիոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր