00:00:00

COVID-19. վարակվածների թիվը մոտ 1.8 միլիոն է, ԱՄՆ-ում մահացել է 20 հազարից ավելի մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

02:32, 13 ապրիլ 2020 Աշխարհ

Աշխարհում կորոնավիրոսով վարակման հաստատված դեպքերի թիվը 1.796.415 է, նոր դեպքերինը՝ 16.672, վարակից մահացել է 110.030, որից 1251-ը վերջին մեկ օրվա ընթացքում։ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ բուժվածների ընդհանուր թիվը կազմում է  412.102-ի, ծանր վիճակում է 50.525 մարդ։
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 533.470 է, նոր դեպքերինը՝ 591, վարակից մահացել է 20.595 մարդ, որից 18-ը վերջին մեկ օրվա ընթացքում։ Միացյալ Նահանգներում բուժվածների ընդհանուր թիվը կազմում է  30.523, ծանր վիճակում է 11.471 մարդ։
Վարակվելու նոր դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Իսպանիայում՝ 2992, որտեղ վարակվելու հաստատված դեպքերը 166.119-ն են։ Այստեղ կորոնավիրուսից մահացել է 16.972 մարդ, վերջին մեկ օրում՝ 366-ը։
Իտալիայում հաստատված դեպքերի քանակը հասել է 152.271-ի, մահացել է  19.468-ը, Ֆրանսիայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 129.654 և 13.832, իսկ Գերմանիայում՝ 125.452 և 2871։ Չինաստանում գրանցվել է վարակվելու 99 նոր դեպք, և վարակվելու դեպքերի ընդհանուր քանակը հասել է 82.052-ի, այստեղ մահացել է  3339 մարդ։ Մեծ Բրիտանիայում վարակվելու ընդհանուր ցուցանիշը հասել է 78.991-ի, մահերի թիվը՝ 9875-ի, իսկ Իրանում՝ 71.686-ի և 4474-ի։
Հայաստանին հարևան երկրներից Թուրքիայում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 52.167 դեպք, այստեղ դրանից մահացել է 1101 մարդ, Վրաստանում վարակվածների թիվը հասել է 252-ի, մահացածներինը՝ 3-ի, իսկ Ադրբեջանում` 1098-ի և 40-ի։ Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում վարակվել 2186 մարդ, և վարակվածների ընդհանուր թիվը հասել է 15.770-ի, այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 130 մարդ, որից 24-ը՝ վերջին օրում։ Հայաստանում, ապրիլի 11-ի տվյալների ամփոփմամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1013 է, արձանագրվել է մահվան  13 դեպք: Հայաստանում կորոնավիրուսից բուժվածների գումարային թիվը դարձել է 197: Այս պահին փաստացի բուժում է ստանում  803 պացիենտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր