Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրանցվել է Էբոլա տենդի հետեւանքով մահվան երկրորդ դեպքը վերջին օրերի ընթացքում, հաղորդում է Reuters –ը՝ հղում անելով ԱՀԿ-ի հայտարարությանը։
Զոհը 11 ամսական աղջիկ է։ Դեպքը գրանցվել է Բենի քաղաքում։
Կիրակի Կոնգոյում պատրաստվում էին նշել վիրուսի բռնկման ավարտը, որը խլել էր ավելի քան 2 200 մարդու կյանք՝ սկսած 2018 թվականի օգոստոսից։