Ռուսաստանում մեկ օրում արձանագրվել է Կորոնավիրուսով վարակվելու 2186 դեպք եւ մահվան 24 դեպք: Ապաքինվել է 246 մարդ: Վարակի ամենաշատ դեպքերը արձանագրվել են Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում՝ 1306 եւ 278:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 15 770-ի: Մահացել է 130 մարդ, ապաքինվել՝ 1291-ը: