00:00:00

Համավարակից հետո աշխարհը կփոխվի. Գերմանիայի նախագահ. DW

03:48, 12 ապրիլ 2020 Աշխարհ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը կորոնավիրուսի համավարակին է նվիրել Զատկի տոնի վերաբերյալ իր հեռուստատեսային ուղերձը՝ ուղղված Գերմանիայի բնակիչներին, որը հեռարձակվել է ապրիլի 11-ի երեկոյան ARD եւ ZDF հանրային հեռուստաալիքներով, հաղորդում է DW-ը: Շթայնմայերը շնորհակալություն է հայտնել գերմանացիներին համավարակի ընթացքում կարգուկանոնը պահպանելու համար. «Ձեզնից յուրաքանչյուրն արմատապես կփոխի իր կյանքը, ձեզնից յուրաքանչյուրը կյանք է փրկել եւ ամեն օր փրկում է էլ ավելի շատ կյանքեր»: Նա նաեւ նշել է, որ սահմանափակումները չեղարկելու կամ մեղմելու մասին հարցը կախված է նրանից, թե ինչ վարքագիծ կդրսեւորեն Գերմանիայի քաղաքացիներն առաջիկա օրերին, այդ թվում՝ Զատկի տոնի ընթացքում: Գերմանիայի նախագահը նշել է, որ համավարակը ցույց է տվել մարդկանց խոցելիությունը՝ դառնալով, ըստ էության, համայն մարդկության համար փորձություն, եւ ճգնաժամից հետո հասարակությունը կփոխվի: Շթայնմայերը վստահության եւ համերաշխության կոչ է արել ինչպես երկրի ներսում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Մասնավորապես, նա անհրաժեշտ է համարում կիսվել բժշկական հետազոտությունների ոլորտում գիտելիքներով եւ ապահովել պատվաստանյութերի ու թերապիաների հասանելիությունն աղքատ երկրների բնակիչների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր