00:00:00

Սերբիայի ԱԳ նախարարը ՄԱԿ-ից կորոնավիրուսի ծագման մասին հաշվետվություն է պահանջել. ՏԱՍՍ

02:33, 12 ապրիլ 2020 Աշխարհ

Առաջատար համաշխարհային ուժերը, Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) եւ դրա Անվտանգության խորհուրդը պետք է միջազգային հանրությանը ներկայացնեն հաշվետվություն կորոնավիրուսի ծագման մասին, շաբաթ հայտարարել է Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Համախշարհային ուժերը, նախ ՄԱԿ-ն ու ՄԱԿ-ի ԱԽ-ն, պետք է պատասպանեն COVID-19 վիրուսի ծագման մասին, այսինքն՝ բացատրեն՝ արդյոք դա բնական վիրուս է կամ լաբորատոր: Խոսքը վերաբերո՞ւմ է կենսաբանական պատերազմին»,- Tanjug գործակալությունը մեջբերում է նախարարի խոսքերը: Դաչիչն ընդգծել է, որ կորոնավիրուսի ծագման հարցում «կան մի շարք տեսություններ»: Սերբիայում կորոնավիրուսի համավարակի հետեւանքով զոհվել է 71 մարդ, կա 3105 վարակված: Երկիրն ամբողջովին փակել է սահմանները, սահմանել արտակարգ դրություն եւ պարետային ժամ: Չեղարկվել են խորհրդարանական ընտրությունները, դադարեցվել է ավտոբուսային եւ երկաթուղային հաղորդակցությունը: 65 տարեկանից բարձր մարդկանց արգելվել է դուրս գալ փողոց:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր