00:00:00

Ռուսական «Մաշան և արջը» սերիալի հերոսները կպատմեն՝ ինչով զբաղվել տանը համավարակի ընթացքում

20:13, 11 ապրիլ 2020 Աշխարհ

Ռուսական «Մաշան և արջը» հայտնի անիմացիոն սերիալի հերոսները նոր 3D–հոլովակներում կպատմեն ինքնամեկուսացման և հիգիենայի պապանման կանոնների մասին․ հայտնի է, որ «Ինչո՞վ զբաղվել տանը» վերնագրով առաջին հոլովակը մուլտսերիալի պաշտոնական կայքում կթողարկվի շաբաթ օրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Animaccord անիմացիոն ստուդիայի մամուլի ծառայության հայտարարությանը։
«Բացի այդ, Animaccord ընկերությունը «Մաշան և արջը» մուլտսերիալի ամենահայտնի դրվագներից կազմված հատուկ հոլովակ է պատրաստել, որը պատմում է, թե ինչպես համավարակի ընթացքում տանն օգտակար ու հարմարավետ ժամանակ անցկացնել»,- ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։ «Տանը մնացե՛ք» հոլովակը համարվում է սերիալը ստեղծողների «All in the Family» գլոբալ ակցիայի մի մասը, որը հիգիենայի պահպանման թեմայով ուսուցողական պաստառներ, «Շնորհակալութուն բժիշկներին» անվանումով ֆլեշմոբ է ներառում։
«All in the Family» ակցիայի թողարկմանն աջակցել են ամբողջ աշխարհից RAI, DeA Junior (Իտալիա), Tiny Pop (Մեծ Բրիտանիա), Televisa (Մեքսիկա) և այլ հեռուստաալիքներ»,- հայտնել է նախագծի մամուլի ծառայությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր